Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Ինստագրամյան իր էջում վարչապետն ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Թռանք Մոսկվա»։