Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ երկրի քաղաքացիներին շանտաժի են ենթարկում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ: Նախարարը հույս է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները չեն որոշի կիրառել պատժիչ միջոցներ:
Դեկտեմբերի 16-ին ԵՄ արտգործնախարարների, ապա ղեկավարների նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել Վրաստանի դեմ լրացուցիչ միջոցները, այդ թվում՝ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը վիզային սահմանափակումներ է կիրառել Վրաստանի ևս քսան քաղաքացու նկատմամբ, որոնց թվում են նախարարներ, խորհրդարանի անդամներ, իրավապահ մարմինների և անվտանգության ծառայությունների պաշտոնյաներ և մասնավոր անձինք:
Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի առանձին քաղաքացիներին ամերիկյան վիզաների տրամադրման արգելք է սահմանվել՝ նրանց կողմից «ժողովրդավարությունը խարխլելու» համար: