Ինչ կապ ունի սեռավարակով վարակվածների թվի ավելացումը վերջին շրջանում ակտիվացած միգրացիոն հոսքի հետ: Սեռական առողջությանը վերաբերող խնդիրները քննարկվել են Բժշկական համալսարանում՝ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի 25-ամյակին նվիրված միջազգային համաժողովում: Մասնագետները արձանագրել են, որ սեռական առողջության տեսանկյունից Հայաստանում վիճակն ընդհանուր առմամբ բավարար է: Մարզերում թեմայի հետ կապված որոշակի ամոթխածություն դեռ կա, բայց նկատվում է ինչպես զույգերով, այնպես էլ նախաամուսնական փուլում հետազոտվելու նպատակով բժշկի դիմողների աճ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: