Սիրիայի նոր ժամանակավոր վարչապետ Մուհամմեդ ալ Բաշիրը մասնակցել է Դամասկոսի Օմայադ մզկիթում անցկացվող ուրբաթօրյա աղոթքին: Ավելի վաղ Ալ Բաշիրը հայտարարել էր, որ ստանձնում է երկրի ղեկավարությունը որպես ժամանակավոր վարչապետ՝ նախագահ Բաշար Ասադին տապալած ապստամբների աջակցությամբ: Մուհամմեդ ալ Բաշիրը հայտարարել է, որ ժամանակավոր իշխանությունը կգլխավորի մինչև մարտի 1-ը։ Նոր ժամանակավոր վարչապետը ղեկավարում էր ապստամբների գլխավորած Փրկության կառավարությունը, նախքան 12-օրյա կայծակնային հարձակմամբ Դամասկոս ներթափանցելը:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: