ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20.10-ին, Երևանի Վախթանգ Անանյան փողոցի հասցեներից մեկի մոտ «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել մետաղյա պարսպին: Ուղևորը՝ 18-ամյա Գոռ Խ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: