Դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ Էյ Էմ» ՍՊ ընկերության հայտերը՝
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույտվություն տրամադրելու վերաբերյալ:
2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույտվություն տրամադրելու վերաբերյալ:
Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Այսպիսով, լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս, եմ մոտակա ամիսներին կավարտվի, և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,- գրել է նա։