Դեկտեմբերի 12-ին Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Ամերիկյան պետությունների Գիտության և տեխնոլոգիաների Նախարարների բարձրագույն մարմինների 7-րդ հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Երեք տարին մեկ գումարվող համաժողովի նպատակն է քննարկել Ամերիկյան պետություններում արհեստական բանականության անվտանգ, ապահով և վստահելի զարգացմանն ու գործարկմանը վերաբերող առանցքային հարցեր: