ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգը: Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Հայաստանի երգի պետական թատրոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի 16 սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կենդանի կատարմամբ հնչել են առաջին անգամ: Գեղարվեստական ղեկավար և համերգի դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, ստեղծագործությունների մշակումը՝ Մարտին Ուլիխանյանի։
Այս համերգը յուրահատուկ ձոն էր Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հիշատակին։