Time ամսագրի հետ հարցազրույցում, որը Դոնալդ Թրամփին անվանել է «տարվա մարդ», ԱՄՆ ընտրված նախագահը հայտարարել է՝ համաձայն չէ Ջո Բայդենի վարչակազմի որոշման հետ, ըստ որի՝ Ուկրաինան կարող է ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին: Նրա կարծիքով՝ դա միայն սրում է պատերազմը: Հարցին, արդյոք երդմնակալությունից հետո Թրամփը կշարունակի աջակցել Կիևին՝ նա պատասխանել է, որ այդ հարցը կօգտագործի որպես Մոսկվայի վրա ճնշման լծակ:
«Ես ուզում եմ համաձայնության հասնել»,- ընդգծել է ԱՄՆ ընտրված նախագահը։ Նա անդրադարձել է քարոզարշավի ժամանակ իր արած հայտարարությանը, որ ընտրվելուց հետո 24 ժամվա ընթացքում կկարգավորի ռուս-ուկրաինական հակամարտությունը:
Թրամփն ընդունել է, որ դա իր պատկերացրածից բարդ է՝ ավելի, քան Մերձավոր Արևելքում իրավիճակը: Նա հավելել է՝ Իսրայելի վարչապետին էլ ասել է, որ ցանկանում է՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն տիրի:
Թրամփին նաև հարցրել են Իրանի հետ պատերազմի հավանականության մասին: «Ամեն ինչ հնարավոր է», - ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։