Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությանը կից մեր երկիրը կունենա կապի ներկայացուցիչ: Միջազգային համաձայնագիրը հնարավորություն կընձեռնի Եվրոպոլում ունենալու կապի սպա՝ ապահովելով տեղեկության արագ և անվտանգ փոխանակումը, Եվրոպոլի իրավապահ մարմինների հետ գործակցության խորացումը:
Գործադիրը հավանություն է տվել նաև Ասիական զարգացման բանկի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
3 մլն դոլարի Սեյսմիկ անվտանգության բարելավման դրամաշնորհի ծրագիրը կուղղվի Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցի վերակառուցմանը:
Նիստի օրակարգը՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: