Ճանաչողական ու փորձի փոխանակման այցեր. պայմանավորվածությունը ձեռք է բերվել «Իմ քայլը» և «Կատարա» հիմնադրամների միջև: Բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը Դոհայում ծանոթացել է գործընկեր հիմնադրամի իրականացրած կրթական և մշակութային ծրագրերին: «Իմ քայլի» ներկայացուցիչները այցելել են նաև վերականգնողական ու աջակցող տեխնոլոգիաների կենտրոններ: Նրանց գնահատականով՝ այս տեխնոլոգիաների Հայաստանում կիրառումը հատուկ կարիքներ ունեցող անձանց հնարավորություն կտա ապրել լիարժեք կյանքով:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: