Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, հայտարարել՝ Երևանը և Բաքուն բանակցություններ են վարում և այդ հարցում միջնորդների կարիք չունեն: «Ընդհակառակը, երրորդ կողմի միջամտությունը տարածաշրջանի գործերին վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է նա:
Հաջիևը հավելել է՝ որոշակի հարցեր դեռ բաց են, սակայն դրանք դիտարկվում են աշխատանքային կարգով, կողմերի արտաքին գործերի նախարարությունները քննարկումներ են վարում: Ադրբեջանի նախագահի օգնականը շեշտել է՝ երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա: Միաժամանակ նա բողոքել է, որ Հայաստանը և Ֆրանսիան գործակցում են պաշտպանական ոլորտում, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է գործունեությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: