Սիրիական ընդդիմադիր ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր քաղաքը, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Սիրիայի ռազմական գործողությունների հրամանատարությունը պաշտոնապես հայտարարում է Դեր Զոր քաղաքի և նրա ռազմական օդանավակայանի նկատմամբ վերահսկողության մասին»,- հաղորդել է հեռուստաալիքը և հավելել, որ ընդդիմադիր ուժերը դիմադրության չեն հանդիպել:
Տարածքը նախկինում գտնվում էր ԱՄՆ-ից աջակցություն ստացող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հսկողության տակ: