Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի անունը հայտնի է: Ուղիղ եթերում ամփոփվել են երեք օր շարունակվող փրայմերիսի արդյունքները։ Առաջատարը Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանն է՝ 253 քվեով։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, Սարիկ Մինասյանը առաջիկայում կանդամակցի ՔՊ-ին և կգլխավորի կուսակցության նախընտրական ցուցակը առաջիկայում սպասվող ավագանու ընտրությունում:
Մանրամասները՝ ռեպորտաժում։