Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի և «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու միջև, հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից:
«Մակրոնը մտահոգություն է հայտնել Վրաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և իր ներդրումն առաջարկել դրա ամբողջական հանգուցալուծման գործում։ Իր հերթին Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար, ինչպես նաև պաշտպանել է համատեղ ջանքերի գաղափարը: Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են առաջիկա օրերին նորից շփվել՝ ձեռք բերված առաջընթացը գնահատելու համար: Զրույցը տևել է մեկ ժամ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մակրոնի հետ զրույցը վերջին ամիսներին Իվանիշվիլու առաջին շփումն էր միջազգային առաջնորդների հետ, հայտնել է իշխող կուսակցության մամուլի ծառայությունը: