ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Չարլզ Քուշներին՝ իր դստեր՝ Իվանկա Թրամփի սկեսրայրին, առաջադրել Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Paris Match թերթի հետ հարցազրույցում Թրամփին հարցրել են, թե դեսպանի պաշտոնում Քուշների ընտրությունը կարելի՞ է արդյոք համարել Ֆրանսիայի հանդեպ վստահության նշան: «Այո, դա հատուկ վերաբերմունք է այդ երկրի հանդեպ։ Ամեն օր չէ, որ ստիպված ես ընտանիքի անդամ նշանակել այլ երկրում աշխատելու համար։ Նա Իվանկայի սկեսրայրն է, նաև իմ շատ լավ ընկերը, տաղանդավոր անձնավորություն է և ուրախ է այդ առաքելության համար»,- հայտարարել Է Թրամփը։