Արեգ Վաթյանը նշանակվել է Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ՝ նախապատրաստվելու 2025 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը։ Այս մասին տեղեկացնում են Բասկետբոլի ֆեդերացիայից։
Վաթյանը փորձառու մասնագետ է, ով հաջողությամբ աշխատել է տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ։
2017 թվականին Վաթյանը գլխավորել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն։ 2022 թվականին նրա ղեկավարությամբ աղջիկների նույն տարիքային հավաքականը նվաճել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոնի տիտղոսը։
2024 թվականին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
Նշենք, որ Մ18 հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որը կանցկացվի հուլիսի 19-27-ը Դուրեսում, Ալբանիա: