Վերջերս ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հայրենի նահանգում էր՝ Կալիֆոռնիայում, որտեղ շփումներ է ունեցել հայկական սփյուռքի հետ․ մասնակցել Ֆրեզնոյի պատվավոր հյուպատոսարանի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, եղել Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի թանգարանում, հայկական թանգարաններում, հանդիպել Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, կարծիքներ փոխանակել Լոս Անջելեսի քաղաքային պաշտոնյաների, «Ճշմարտության և արդարության կենտրոնի» և «Գլոբալարմի» ներկայացուցիչների հետ։
«Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։