Հայաստանը որոշել է գնալ միջազգային փորձի հետքերով՝ կասեցնել այն ընտանիքների անապահովության նպաստը, որոնց երեխաները հանրակրթական դպրոցներ չեն հաճախում: Նպատակը, ըստ ոլորտի պաշտոնյաների՝ խրախուսելն է, որ անապահով ընտանիքի երեխան կրթություն ստանա՝ այդպիսով հաղթահարելով սոցիալական խնդիրները: Չի բացառվում, որ առաջիկայում խրախուսման տարբերակ մշակվի այն նպաստառու ընտանիքների համար, որոնց երեխաները կրթվում են:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում։