Վերին Լարսի անցակետում կուտակված բեռնատարների տեղաշարժի հարցը արագ կարգավորվում է, նշել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: Նա տեղեկացրել է, որ այժմ անցակետի թողունակությունը մեկ օրում 600-700 մեքենա է, որը բարձր ցուցանիշ է այս սեզոնի համար: Բեռնատարների վարորդները, սակայն, դժգոհում են հերթերի կառավարման համակարգի աշխատանքից, բյուրոկրատական քաշքշուկներից, ինչի պատճառով օրերով մնում են ճանապարհներին:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում։