Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով: Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Այսօր Factor TV-ին տված հարցազրույցում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ սառեցնում է իր համագործակցությունը իշխող ՔՊ խմբակցության հետ։
Ավելի ուշ սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ այսօրվա հարցազրույցում հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա, և նա շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: