ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը դեկտեմբերի 11-ին մասնակցել է Կապիտալի շուկայի աջակցության ծրագրի պաշտոնական մեկնարկին։
Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության օժանդակությամբ։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ԵՄ աջակցությամբ։
Ծրագրի իրագործմանն աջակցելու են նաև Galt & Taggart և «Ամերիա» խորհրդատվական ընկերությունները։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան՝ օժանդակելով կորպորատիվ ընկերություններին պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման գործընթացում։
Ծրագրի հիմնական ուղղություններն են՝
-
կապիտալի շուկաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում.
-
ընտրված ընկերությունների համար կապիտալի շուկա մուտքի խթանում.
-
կապիտալի շուկայից ֆինանսավորում ստանալու ծախսերի համաֆինանսավորում։