Այսօր Factor TV-ին տված հարցազրույցում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ սառեցնում է իր համագործակցությունը իշխող ՔՊ խմբակցության հետ։
Ավելի ուշ սոցցանցի իր էջում Հակոբ Ասլանյանը մի քանի սքրինշոթ է հրապարակել, որոնցից մեկում երևացել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի անունը։
Ըստ Ասլանյանի՝ այսօրվա հարցազրույցում հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա, և նա շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ:
ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանն արձագանքել է՝ նշելով,
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»,- գրել է ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանը: