Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Զապորոժիեին։ Հայտնի է, որ մասնավոր կլինիկա է ավերվել, վնասվել են հարակից շինությունները։ Առնվազն երեք մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։ Տուժածների թվում կան բժիշկներ։ Դեկտեմբերի 6-ին ևս ռուսական կողմը թիրախավորել էր Զապորոժիեն, ինչի հետևանքով զոհվել էր տասը մարդ, վիրավորվել՝ 26-ը, այդ թվում՝ երեխաներ:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։