Մարդու իրավունքների օրը մենք միանում ենք հիմնարար իրավունքների պաշտպանության համերաշխության կոչերին՝ նշված է Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Հայաստանը շարունակում է անսասան մնալ կանխարգելիչ ծրագրին և ամբողջ աշխարհում հավասարության խթանմանը իր հանձնառության հարցում, քանի որ մարդու իրավունքները սոսկ իդեալներ չեն, այլ ընդհանուր պատասխանատվություն: Մենք շարունակում ենք աշխատել այս տեսլականի հիման վրա գործընկերային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։