Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը երրորդ անգամ չի պաշտպանել վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:
Այն խորհրդարանի ստորին պալատ էին ներկայացրել Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները: Նախաձեռնությանը աջակցել է 152 պատգամավոր, 180-ը դեմ է արտահայտվել:
Աշնանը պահպանողականները երկու անգամ նախաձեռնել էին անվստահության քվեի քվեարկություն, բայց նրանց առաջարկը երկու անգամ ձախողվել էր, քանի որ ընդդիմադիր ուժերի մի մասն աջակցություն էր հայտնել Թրյուդոյին:
Կանադայի խորհրդարանի հաջորդ ընտրությունը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին: