Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Ռեջեփ Էրդողանը նշել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին այդ երկրում մնայուն կայունության հաստատման համար։
Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Սիրիայում ձևավորված նոր իրավիճակի առնչությամբ։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։