Բելառուսը միջուկային զենք ունի՝ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Ես այստեղ միջուկային մարտագլխիկներ եմ բերել՝ մեկ տասնյակից ավելի»,- մանրամասնել է Բելառուսի նախագահը: Նա հավելել է, որ նախազգուշացրել է իր երկրի թշնամիներին՝ եթե Բելառուսի սահմանը հատվի, արձագանքն ակնթարթային կլինի:
Լուկաշենկոն անդրադարձել է 2025 թվականին Բելառուսի տարածքում ռուսական միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի տեղակայմանը, որով նոյեմբերին Ռուսաստանի զինված ուժերը հարվածել էին ուկրաինական Յուժմաշ գործարանաին, և որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել:
««Օրեշնիկը» հզոր զենք է: Այժմ մտածում ենք՝ որտեղ տեղակայել հրթիռները: Դա որոշելու է Մինսկը: Սակայն եթե, Աստված մի արասցե, այն պետք լինի գործի դնել, կոճակը սեղմելու ենք միասին»,- նշել է Լուկաշենկոն:
Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ Բելառուսում «Օրեշնիկի» տեղակայումն Արևմուտքի համար զսպող գործող կդառնա: