Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատարի ընտրության գործընթացը՝ այսպես կոչված «փրայմերիզը», սահուն է անցնում: Ձևավորված խմբերը քվեախցիկով շրջում են քաղաքի թաղամասերով, պատահական ընտրությամբ թակում բնակարանների դռներն ու խնդրում քվեարկություն կատարել: Կազմակերպիչները նշում են՝ որպեսզի գործընթացը հնարավորինս օբյեկտիվ լինի՝ խմբերում գյումրեցիներ ընդգրկված չեն: Վաղը քվեարկության վերջին օրն է, որից հետո միայն արդյունքները պարզ կլինեն:
Մանրամասները՝ Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում։