ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:
«Պետքարտուղար Բլինքենը քննարկել է իշխանության խաղաղ փոխանցման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի ոգով։ Նա ընդգծել է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի առաքելության շարունակման և երկրի ամբողջ տարածքում քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը: Նա վերահաստատել է Սիրիայում բոլոր դերակատարների կողմից Մարդու իրավունքների հարգման և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման անհրաժեշտությունը»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններին՝ օգտվելու Սիրիայում տիրող իրավիճակից: Նա ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության կարևորությունը: