ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ, Եվրոպական խորհրդարանում հանդիպել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում ԵՄ պատվիրակության նորընտիր ղեկավար Նիլս Ուշակովսի, Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի փոխնախագահ, Ֆրանսիական ռազմական հետախուզության նախկին ղեկավար Քրիստոֆ Գոմարի, արտաքին հարցերով հանձնաժողովի անդամներ Հելմուտ Բրանդշտատերի, Պերնանդո Բառենա Արզայի, միջազգային առևտրի և բյուջետային հանձնաժողովների անդամ Ժան-Մարկ Ժերմենի հետ։ Այս մասին Եղոյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Արդյունավետ քննարկում ունեցանք ՀՀ-ԵՄ գործընկերությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Մասնակցեցինք Եվրախորհրդարանում`Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության հանդիպմանը»,- գրել է նա։