Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցը և Մերի Համբարձումյանը մասնակցել են Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի 25-րդ լիագումար նիստին: Այդ մասին հայտնում են Դատական իշխանությունից:
Հաշվի առնելով, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի եզրակացությունները (կարծիքները) Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից հաստատվելուց հետո անդամ-պետությունների համար դառնում են հանձնարարականներ (recommendations), նպատակ հետապնդելով անդամ-պետություններում ապահովել միասնական (unification) դատական քաղաքականություն, նկատի ունենալով, որ այդ եզրակացություններում (կարծիքներում) ամրագրված դրույթները վերաբերում են դատական իշխանության անկախության ամրապնդմանը, իշխանության թևերի հետ հարաբերակցությանը, դատական համակարգի ձևավորման և գործառույթների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև դատական ընթացակարգերի կատարելագործմանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցը և Մերի Համբարձումյանը մասնակցել են սույն թվականի դեկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում Ստրասբուրգում կայացած Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի 25-րդ լիագումար նիստին:
Նիստի ընթացքում կազմակերպվել է նաև Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի նախագահի և փոխնախագահի ընտրությունը, քննարկվել են դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտին վերաբերող հարցեր և ԲԴԽ անդամները մի շարք հարցադրումներ են բարձրաձայնել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրահարույց հարցերի վերաբերյալ ու հանդես եկել համապատասխան առաջարկություններով: