Դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: ՄԱԿ-ը 1948 թ. հենց այս օրն է ընդունել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
Երևանում օրը նշանավորվել է «Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման համատեքստում. արդի մարտահրավերները» թեմայով հանդիպում-քննարկմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ: Ամփոփելով անցնող տարին՝ պաշտպանը ներկայացրել է ոլորտի մարտահրավերները:
Մանրամասները՝ ռեպորտաժում: