Գյուղական մի քանի ամբուլատորիա կդառնա մեկ իրավաբանական անձ, որի տնօրենը կունենա միայն վարչական գործառույթ՝ ընտանեկան բժշկին ազատելով այս պարտականությունից: Սա չի նշանակում, թե գյուղերում փակվում են առաջնային բուժօգնության օղակները: Պատասխանատուները նշում են, միավորման շնորհիվ կառույցները կտնտեսեն միջոցներ, կօպտիմալացվի անձնակազմը՝ հնարավորություն տալով բարձրացնել աշխատավարձը, իրականացնել զարգացման ծրագրեր:
Հեղինակ՝ Տաթևիկ Աբրահամյան