Դատական իշխանությունից հայտնում են, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, հրապարակեց արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Սուրենի Փիլոյանի և մյուսների գործով դատավճիռը, ըստ որի՝ Անդրանիկ Փիլոյանին, որը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման համար, վերջնական պատիժներ են նշանակվել.
-
ազատազրկում՝ 5 տարի ժամկետով,
-
տուգանք՝ 1.300.000 ՀՀ դրամ,
-
որոշակի՝ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ զրկելով 3 տարի ժամկետով:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի նախատեսվում է Անդրանիկ Փիլոյանից բռնագրավել 860.000 ՀՀ դրամ:
Նույն դատավճռի շրջանակներում մեղավոր են ճանաչվել Արտակ Բեյբությանը, Վիգեն Գրիգորյանը, Արթուր Օհանյանը, Վիգեն Մկրտչյանը, Հրաչյա Երեմյանը և Աշոտ Հակոբյանը։ Իսկ Արա Յաղջյանը արդարացվել է։
Վերջիններիս համար նախատեսվում են պատիժներ համապատասխանաբար․
-
Վիգեն Գրիգորյան՝ ազատազրկում 8 տարի,
-
Արտակ Բեյբության՝ ազատազրկում 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
-
Վիգեն Մկրտչյան՝ տուգանք՝ 300․000 ՀՀ դրամի չափով, ազատազրկում՝ 2 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
-
Հրաչյա Երեմյան՝ տուգանք՝ 500․000 ՀՀ դրամի չափով,
-
Աշոտ Հակոբյան՝ տուգանք՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում։