Համայնքային ոստիկանության Վայքի բաժին դեկտեմբերի 9-ին հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել և «Հայփոստ» ՓԲ ընկերության Հերհեր բնակավայրի բաժանմունքից գողացել են բջջային հեռախոսներ, կնիքված տարայից՝ մետաղադրամներ, էլեկտրատաքացուցիչ:
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը դեկտեմբերի 7-ի ժամը 5-ի սահմաններում կատարել է նույն գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը:
«Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է արարքը և հայտնել, որ պատրաստ է գողոնը ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ: