Իսրայելական զրահատեխնիկան առաջ է շարժվել դեպի Սիրիայի տարածքի խորքը և այժմ գտնվում է Դամասկոսից մոտ 20 կմ հեռու՝ հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Ալ-Մայադին հեռուստաալիքի տվյալով՝ իսրայելական տանկերն անցել են Էլ-Քունեյտրա քաղաքը և հասել մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններ: Տեղեկություններ են ստացվել նաև, որ Իսրայելի զորքերը գրավել են նահանգի հարավում գտնվող մի շարք բնակավայրեր:
Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը Սիրիայում ավիահարվածներ է հասցրել 250 թիրախի, այդ թվում՝ ռազմաբազաների, տասնյակ մարտական ինքնաթիռների, ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև զենքի արտադրության և պահպանման օբյեկտների:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հրահանգով ՑԱՀԱԼ-ը զրահատեխնիկա է մտցրել Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտի: Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողության տակ պահել Գոլանի բարձունքները: