Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մ-1 ճանապարհի կմ41+420-ից՝ Նոր Եդեսիայի հանգույցից մոտ 200 մետր դեպի Գյումրի ընթացող հատվածում գործող Մ-1 միջպետական ճանապարհի երկկողմանի երթևեկությունը տեղափոխվում է դեպի Հյուսիս-հարավ նորակառույց ճանապարհ։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
Ճանապարհը կահավորված է ճանապարհային նշաններով և անվտանգության այլ տարրերով՝ համաձայն ՆԳՆ ոստիկանության կողմից հաստատված երթևեկության կառավարման պլանի։
«Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։