Փորձագիտական գնահատականներով՝ Սիրիայում հարթ չի լինելու նոր կառավարության ձևավորման գործընթացը: Աշխարհաքաղաքական շատ կենտրոններ էին կողմ Ասադի ռեժիմի տապալմանը: Այդ հարցում ընդհանրությունը, սակայն, չի նշանակում, որ դիրքորոշումները նույնն են Սիրիայի հետագա կառավարման հարցում: Այդուհանդերձ, մասնագետները համոզված են, որ ամենաշատն իրավիճակից կարող է օգտվել Թուրքիան, որի ակտիվ մասնակցությամբ էլ զինյալները հաղթեցին Ասադի վարչակազմին:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։