Հայաստանն ու Եվրամիությունը բանակցում են «Նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթղթի շուրջ, ընդգծել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ֆիննական լրատվամիջոցին տված հարցազրույցում: Նախարարը մանրամասնել է՝ դա գործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բնական է համարել, որ Հայաստանն իր հայացքն ուղղում է դեպի Եվրոպական միություն, հիշեցրել՝ կա ԵՄ ներգրավվածություն Հայաստանի անվտանգության միջավայրում, քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափով: Նախարարին հարցեր են ուղղվել նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի կնքման հնարավորության մասին:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։