Հայաստանի եվրոպական ուղղվածությունը բնական ընտրության արդյունք է, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի երևանյան նիստում: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է` այս տարի նշվում է Եվրոպայի խորհրդի 75-ամյակը և մինչև օրս կազմակերպությունը շարունակում է հանդես գալ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության առաջմղման բացառիկ կառույց:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։