Թուրքիայում ավիաաղետ է տեղի ունեցել. բախվել է երկրի բանակի երկու ուղղաթիռ, ինչի հետևանքով վեց մարդ մահացել է, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհվել են բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ բրիգադի գեներալ, ինչպես նաև ցամաքային զորքերի ավիացիոն դպրոցի ղեկավարը։
Հաղորդվում է, որ ուղղաթիռներից մեկի անկումը տեղի է ունեցել Իսպարտ նահանգի բենզալցակայանի մոտ։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ծառայությունները, որոնք կարողացել են մարել կրակը։