Արդեն մի քանի օր է, Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում քրդական զինված ուժերը շարունակում են հետ մղել թուրքամետ Սիրիայի ազգային բանակի (SNA) զանգվածային հարձակումները։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալով՝ դեկտեմբերի 8-ի դրությամբ, «Ազատության արշալույս» գործողությանը մասնակցող՝ Անկարայի աջակցությամբ գործող ուժերը գրավել են բնակավայրի մի քանի թաղամաս:
Մանբիջի ռազմական խորհուրդը՝ կազմված քրդերի գլխավորած «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ռազմականացված ջոկատներից, կեղծ է անվանել պնդումները, թե գրոհայինները Մանբիջի նկատմամբ լիակատար վերահսկողություն են սահմանել: