Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Գազիանթեփ նահանգում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ աշխարհում մնացել է երկու փորձառու առաջնորդ՝ ինքը և Պուտինը: «Ես արդեն պաշտոնավարում եմ 22 տարի, գրեթե նույնքան էլ պարոն Պուտինը։ Մնացած բոլորը հեռացել են։ Մենք ցանկանում ենք, որ մեր երկխոսությունը շարունակվի։ Կարևոր է շարունակել քաղաքականությունը. օրինակ՝ Մերկելի հեռանալուց հետո Գերմանիայում քաղաքականությունն ավարտվեց»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ աշխարհը շատ անսովոր շրջան է ապրում։ «Հիմա Ամերիկայում իշխանության է եկել Թրամփի կառավարությունը։ Տեսնենք, թե ինչպես է կձևավորվի ԱՄՆ նոր վարչակազմը։ Ընդհանուր առմամբ, աշխարհը շարժվում է դեպի բոլորովին այլ ապագա: Հետևաբար, առաջիկա 2-3 ամիսները մեզ համար շատ կարևոր են»,- շեշտել է Էրդողանը։