Մեծ Բրիտանիան դադարեցնում է Վրաստանի կառավարությանը ծրագրային աջակցությունը, սահմանափակում համագործակցությունը պաշտպանական ոլորտում և կրճատում է «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը։ Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Դևիդ Լեմիի հայտարարության մեջ։ Այն հրապարակել է Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
Հայտարարության համաձայն՝ «Վրաստանի իշխանությունների կողմից ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնության ցնցող տեսարաններն անընդունելի են և պետք է դադարեցվեն»։ Նշված է նաև, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Վրաստանի ժողովրդին և երկրի ապագան ընտրելու նրա իրավունքին: