Իշխանության եկած սիրիական ընդդիմությունը նախատեսել է Մուհամմեդ Բաշիրին հանձնարարել Սիրիայում անցումային կառավարության ձևավորումը, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Բաշիրը կրթությամբ ինժեներ է։ 2024 թվականի հունվարից սիրիական ընդդիմությունը նրան վարչապետ է նշանակել այդ ժամանակ իր հսկողության տակ գտնվող տարածքներում։ Մինչ այդ, ընդդիմության իշխող մարմնի օրոք նա զբաղեցնում էր զարգացման և հումանիտար հարցերի նախարարի պաշտոնը։
Ավելի վաղ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ Ջալալին հայտարարել էր, որ նախարարների կաբինետը շարունակում է կատարել իր պարտականությունները նույնիսկ Դամասկոսում իշխանությունը զինված ընդդիմությանն անցնելուց հետո։ «Մենք փորձում ենք այնպես անել, որ անցումային շրջանն ընթանա արագ և սահուն»,- ասել է նա։
Ալ Ջալալին նշել է, որ կառավարությունը գործում է ընդդիմության հետ համակարգված։ Նա հավելել է, որ անվտանգության իրավիճակը բարելավվում է։