Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժանմունքի պետը և ևս 5 անձ մեղադրվում են գումարի դիմաց պարտադիր զինծառայությունից ազատելու գործընթաց կազմակերպելու համար: Ըստ մեղադրանքի՝ ՊՆ պաշտոնյան կաշառք է վերցրել նաև այն նորակոչիկից, որն իրականում հիվանդության հիմքով ենթակա է եղել ծառայությունից ազատման: Նա կալանավորված է, սակայն ըստ պաշտպանի՝ մեղքը չի ընդունում:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: