Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ: Այդ մասին գրառում է կատարվել ԵՄ առաքելության X-ի էջում:
«Պատիվ ենք ունեցել հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
մեր շտաբում, որտեղ նրան ծանոթացրել ենք առաքելության վերջին աշխատանքին։ Դեսպանը միացել է Խաչիկ գյուղի պարեկին՝ տեղում ականատես լինելու մեր աշխատանքին։ Շնորհակալություն շարունակական աջակցության և համագործակցության համար»,- նշված է առաքելության գրառման մեջ: