ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է «անհապաղ հրադադար» հաստատել Ուկրաինայում։ Իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ նա կոչ է արել Մոսկվային և Կիևին բանակցություններ սկսել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ «գործարքի» է ձգտում՝ պատերազմին վերջ տալու, «խելագարությանը վերջ տալու համար», նշել է Թրամփը, որը նախօրեին Փարիզում հանդիպել էր Զելենսկու հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Չափազանց շատ կյանքեր են կարսվել, շատ ընտանիքներ են տուժել, և եթե այսպես շարունակվի, դա կարող է հանգեցնել շատ ավելի մեծ և ավելի սարսափելի բանի», - նախազգուշացրել է Թրամփը՝ հավելելով, որ Ռուսաստանը թուլացել է Ուկրաինայի պատերազմից: Նրա խոսքով՝ դրանում ռուսական բանակն արդեն ունի 600 հազար սպանված ու վիրավոր։ Ուկրաինան, ըստ քաղաքական գործիչի, կորցրել է 400 հազար զինվորական և շատ ավելի խաղաղ բնակիչ։