Վրաստանում բողոքի զանգվածային ակցիաները վերադարձել են խաղաղ հուն, սակայն շարունակվում են նույն թափով: Կողմերն անզիջում են:
Ընդ որում, այս փուլում, մասնագետների դիտարկմամբ, ցույցերի կազմակերպիչն ընդդիմադիր կուսակցությունները չեն. դրանք ժողովրդական բողոքի ինքնաբուխ դրսևորումներ են:
Իսկ քաղաքական ուժերն իրարամերժ գնահատականներ են հնչեցնում:
Ընդդիմությունը հայտարարում է, որ խորհրդարանը ոչ լեգիտիմ է, ապօրինի է նաև դեկտեմբերի 14-ին նշանակված նախագահի ընտրությունը:
Իշխանությունն էլ պնդում է, թե ընդդիմությունը կամենում է շանտաժով սասանել պետության հիմքերը, բայց ձախողել է:
Ցույցերը, հիշեցնենք, թեժացել են Եվրամիության հետ Թբիլիսիի բանակցությունները սառեցնելու մասին վարչապետ Կոբախիձեի՝ նոյեմբերի 28-ի հայտարարությունից հետո:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան